Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը Ռուսաստանի առաջնության առաջին` «Կրիլյա Սովետովի» հետ խաղում գոլի հեղինակ է դարձել: Խաղն ավարտվել է 2:1 հաշվով հօգուտ «Սպարտակի», իսկ Մովսիսյանն էլ հաջող է իրացրել 11-մետրանոց հարվածը:
Խաղից հետո Մովսիսյանը շնորհակալություն է հայտնել խաղընկներներին և նշել, որ կարևոր է խաղի արդյունքը:
«Մենք այսօր լավ արդյունքի հասանք, ինչն էլ կարևոր է այսօր: Մենք բոլորս մեկ գործի համար ենք աշխատում, և ես շնորհակալ եմ տղաներից: Նրանց շնորհիվ է, որ ես կարողանում եմ գոլեր խփել»,- ասել է Մովսիսյանը:






