Դորտմունդի «Բորուսիան» ընկերական խաղում խոշոր հաշվով հաղթել է շվեյցարական «Լյուցերնին»: Հանդիպման հաշիվը բացել է Մարվին Դուկշը: Ռոբերտ Լևանդովսկին կրկնապատկել է հաշիվը, և, չնայած, Դարիո Լեցկանոն կարողացել է պատասխան գնդակը հեղինակել, բայց «Բորուսիայի» նորեկ Հենրիխ Մխիթարյանը մինչև ընդմիջում գնդակների տարբերությունը կրկին հասցրել է երկուսի`3:1:
Դա «Բորուսիայի» կազմում երրորդ խաղում հայ կիսապաշտպանի 2-րդ գնդակն էր: Մխիթարյանն այդ խաղում ոտքի թեթև վնասվածք է ստացել և փոխարինվել: Սակայն ակումբի բժիշկները համոզված են, որ վնասվածքը լուրջ չէ և ֆուտբոլիստը կկարողանա հուլիսի 27-ին մասնակցել Մյունխենի «Բավարիայի» հետ Գերմանիայի Սուպերգավաթին:
Երկրորդ խաղակեսում Մարկո Ռոյսը 4-րդ անգամ է գրավել «Լյուցերնի» դարպասը` 4:1:






