AM
17 Հուլիս 2013 - 06:55 AMT

Յուրգեն Կլոպն անհանգստանում է Հենրիխ Մխիթարյանի վնասվածքի համար

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարող է որոշ ժամանակով կորցնել թիմի կիսապաշտպան Հենրիխ Մպիթարյանին, հաղորդում են գերմանական ԶԼՄ:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը երեկ մասնակցել է «Լյուցերնի» հետ ընկերական խաղին և աջ ոտքի վնասվածք է ստացել: Նա վնասել է ոտքը մրցակցի դարպասը գրավելիս:

«Մեր բժիշկները զննել են Մխիթարյանի ոտքը և օգնություն են ցուցաբերել, սակայն այս իրավիճակն ինձ դուր չի գալիս»,- ասել է Կլոպը:

Մխիթարյանը ենթակրվելու է բժշկական հետազոտության, որից հետո էլ հայտնի կդառնա, թե որքան լուրջ է վնասվածքը: