Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Նուրի Շահինն անդրադարձել է թիմի նորեկներին և գովել նրանց: Այս տարի գերմանական ակումբը ձեռք է բերել Հենրիխ Մխիթարյանին, Սոկրատիս Պապաստատոպուլոսին և Պիեր-Էմերին Օբամեյանգին:
«Նրանք լավ ֆուտբոլիստներ են և ձգտում են շուտ հարմարվել թիմի խաղաոճին: Մխիթարյանի դեմ արդեն խաղացել էինք ու գիտեինք, թե ինչի է նա ընդունակ: Պապաստատոպուլոսն էլ դաշտում սառնարյուն է, իսկ Օբամեյանգն արագ է և հարձակումը լավ ավարտի է հասցնում»,- ասել է Շահինը:






