AM
17 Հուլիս 2013 - 09:36 AMT

Յուրգեն Կլոպ. Հուզվում եմ, երբ տեսնում եմ Մխիթարյանի աշխատանքը մարզումների ժամանակ

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հերթական անգամ նշել է, թե ինչքան է ուրախ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ձեռքբերման համար:

Կլոպի խոսքով, Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը մարզումների ժամանակ շարունակում է զարմացնել իրեն:

«Ես մտավախություն ունեմ, որ մեր նորեկների վրա ճնշում կարող է լինել այն փաստը, որ իրենց համար այդքան մեծ գումարներ ենք վճարել: Ի ուրախություն ինձ, Մխիթարյանն ու Օբամեյանգը չեն կարողանում կարդալ գերմանական մամուլ: Հուզվում եմ, երբ տեսնում եմ Մխիթարյանի աշխատանքը մարզումների ժամանակ»,- ասել է Կլոպը: