AM
17 Հուլիս 2013 - 11:29 AMT

Հովիկ Հայրապետյանը Բարսելոնայի օփենում վաստակել է 3,5 միավոր

Իսպանիայի Բարսելոնա քաղաքում սկսված օփենում չորս տուրից հետո գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը վաստակել է 3,5 միավոր և երեք առաջատարներից ետ է մնում կես քայլով:

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն ունի 3 միավորհաղորդում է armchess.am-ը:

Իսկ Վրաստանի Փոթի քաղաքում անցկացվող Նանա Ալեքսանդրիայի գավաթում գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը հինգ տուրից հետո վաստակել է 4 միավոր և առաջատարից` գրոսմայստեր Լևան Պանցուլայայից (Վրաստան), ետ է մնում կես միավորով: Գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը և միջազգային վարպետ Դավիթ Քալաշյանն ունեն 3,5-ական միավոր: