AM
17 Հուլիս 2013 - 11:57 AMT

Ունիվերսիադայում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով գրավել է 32-րդ տեղը

Հայաստանի հավաքականը Կազանի ամառային ուսանողական խաղերում նվաճել է 10 մեդալ: Թիմային հաշվարկով հայ մարզիկները գրավել են 32-րդ տեղը:

Ունիվերսիադայի չեմպիոն է դարձել սամբիստ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ):

Արծաթե մեդալակիրներ են դարձել հունահռոմեական ոճի ըմբիշներ Մաքսիմ Մանուկյանը (84 կգ) և Արթուր Ալեքսանյանը (96 կգ), ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը (66 կգ), բռնցքամարտիկ Արթուր Քիրաջյանը (64 կգ) և շախմատիստ Զավեն Անդրիասյանը:

Հայաստանի չորս ներկայացուցիչներ` հունահռոմեական ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ), բռնցքամարտիկ Հենրիկ Մոքոյանը (56 կգ), սամբիստներ Հակոբ Առաքելյանը (+100 կգ) և Մհեր Կարապետյանը (82 կգ), տիրացել են բրոնզե մեդալների: