Բրազիլիայի կոնգրեսը մտադիր է հետաքննություն անցկացնել, որպեսզի պարզի, թե աշխարհի ֆուտբոլի 2014 թվականի առաջնության 12 ստադիոնների շինարարության և վերանորոգման համար ինչքան անհիմն գումարներ են ծախսվել: Կոնգրեսի երկու պալատներին արդեն հաջողվել է հավաքել համապատասխան թվով ստորագրություններ:
Այս տարվա Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկության ժամանակ բրազիլացիները կազմակերպել էին մի շարք բողոքի ակցիաներ` նշելով, որ երկիրը գտնվում է ծանր տնտեսական վիճակում: Ըստ քաղաքացնիների, ԱԱ-2014 և Օլիմպիական խաղեր-2016 անցկացնելու համար կառավարությունը ծախսում է անհամեմատ մեծ գումարներ:






