«Կրասնոդարը» Ռուսաստանի առաջնության 1-ին տուրում 1:2 հաշվով զիջել է «Զենիթին»:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին հանդես է եկել առաջին խաղակեսում, որում «Կրասնոդարը» շատ ակտիվ է գործել: Կրասնոդարյան ֆուտբոլիստները մի քանի վտանգավոր պահեր են ստեղծել մրցակցի դարպասի մոտ:
Սակայն 23-րդ րոպեին «Զենիթին» առաջ է մղել Վիկտոր Ֆայզուլինը, այնուհետև 37-րդ րոպեին հաշիվը կրկնապատկել է Միգել Դանին` 2:0.
Ընդմիջումից հետո «Կրասնոդարին» հաջողվել է կրճատել հաշվի տարբերությունը, գոլի հեղինակ է դարձել Մաուրիսիո Պերեյրան:
Պիզելլիի թիմը 1:2 հաշվով կրել է իր առաջին պարտությունը:






