AM
18 Հուլիս 2013 - 06:44 AMT

ՖԻՖԱ-ի նախագահ. Միգուցե սխալվել ենք, որ Բրազիլիային ենք վստահել ԱԱ-2014

ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը հայտարարել է, որ իրենք միգուցե սխալվել են, որ Բրազիլիային են վստահել կազմակերպել աշխարհի 2014 թվականի առաջնությունը: Այս մտավախությունն առաջացել է, երբ Կոնֆեդերացիայի գավաթի ժամանակ կազմակերպվել են մի շարք բողոքի ակցիաներ:

Բլատերն ասել է, որ Բրազիլիան պարտավոր է հասնել նրան, որպեսզի աշխարհի առաջնության ժամանակ նման բողոքներ չլինեն և անվտանգությունը կազմակերպվի բարձր մակարդակով: Նա ավելացրել է, որ անվտանգության հարցը կքննարկի Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆի հետ: