AM
18 Հուլիս 2013 - 07:00 AMT

ԱՄՆ Կոնգրեսի խոսնակը հայտարարել է, որ Սնոուդենի պատճառով իրենց մարզիկները չպետք է տուժեն

ԱՄՆ Կոնգրեսի խոսնակ Ջոն Բեյները մեկնաբանել է սենատոր Լինդսի Գրեմի այն հայտարարությունը, թե պետք է բոյկոտել 2014 թվականի Սոչիի Օլիմպիական խաղերը:

«Ինձ դուր է գալիս սենատոր Գրեմը, մենք 20 տարի է ընկերներ ենք: Բայց ես կարծում եմ, որ նա բացարձակ սխալ է: Ինչու մենք պետք է պատժենք ամերիկացի մարզիկներին, որոնք 3 տարի է տքնաջան մարզվում են, որպեսզի հանդես գան Օլիմպիական խաղերում, մի դավաճանի պատճառով, ով չի կարողանում իր համար ապաստան գտնել»,- Բեյների խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»:

Լինդսի Գրեմը նշել էր, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պետք է դիտարկի 2014 թվականի Սոչիի Օլիմպիական խաղերի բոյկոտը, եթե Ռուսաստանը ապաստան տա Էդվարդ Սնոուդենին: