AM
18 Հուլիս 2013 - 08:38 AMT

Հովհաննես Գաբուզյանը Մինսկի օփեն-մրցաշարում 5 հնարավորից ունի 4 միավոր

Գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը Իսպանիայի Բարսելոնա քաղաքում անցկացվող օփենում հինգ տուրից հետո վաստակել է 4 միավոր, իսկ Կարեն Գրիգորյանն ունի 3, 5 միավոր:

Աղյուսակը 5 միավորով գլխավորում է գրոսմայստեր Սիմեն Ագդեստեյնը (Նորվեգիա):

Իսկ գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող օփենում հինգ տուրից հետո վաստակել է 4 միավոր: Գրոսմայստերներ Արտաշես Մինասյանը, Սամվել Տեր-Սահակյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Մարտիրոսյանն ունեն 3, 5-ական միավոր:

Աղյուսակը 5 միավորով գլխավորում է Ալեքսանդր Կոչեևը (Բոլառուս), տեղեկացնում է armchess.am: