Բարսելոնայում կհավաքվեն 170 երկրների ավելի քան 2000 մարզիկներ, որպեսզի հուլիսի 19-ից մինչև օգոստոսի 4-ը մասնակցեն ջրային ձևերի 15-րդ աշխարհի առաջնությանը:
PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի լողի հավաքականի գլխավոր մարզիչ Միսակ Գաբրիելյանն ասել է, որ Բարսելոնա կմեկնեն 3 հայ լողորդներ:
50 և 100 մ ազատ ոճում ելույթ կունենան Մոնիկա Վասիլյանը և Վահան Մխիթարյանը, իսկ 50 և 100 մ թիկնալողում` Խաչիկ Փլավչյանը:
Առաջնությանը հավաքականը պատրաստվել է Ծաղկաձորում, որտեղ 14-օրյա հավաք է անցկացրել: Հայ լողորդները մրցավայր են մեկնելու հուլիսի 23-ին:
Առաջնության ծրագրում ընդգրկված են լողը, ջրացատկը, ջրագնդակը, սինքրոն լողը, բաց ջրում լողը, ինչպես նաև նոր ձև համարվող շատ բարձր տարածությունից ջրացատկը:






