Սամբոյի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ամփոփեց ամառային ուսանողական խաղերի արդյունքները, որոնք կայացան Կազանում:
Հայ սամբիստներից Ունիվերսիադայի չեմպիոն դարձավ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), իսկ Հակոբ Առաքելյանն (+100 կգ) ու Մհեր Կարապետյանը (82 կգ) նվաճեցին բրոնզե մեդալներ:
«Ես շատ գոհ եմ մեր տղաների ելույթներից: Սամբիստները լավ գոտեմարտեր անցկացրին և կարողացան մեդալակիրներ դառնալ: Մենք Ունիվերսիադայում ելույթ ունեցանք չորս մարզիկով, և երեքը հետ եկան մեդալով: Սա շատ ուրախալի է»,- ասաց Հայրապետյանը:
Ունիվերսիադայում Հայաստանի հավաքականը 10 մեդալներով զբաղեցրեց 32-րդ տեղը:






