Պորտուգալիայի Անադիա քաղաքում նոր մրցակարգով անցկացվել է Եվրոպայի հրապարակային հեծանվավազքի երիտասարդական առաջնությունը:
39 երկրների պատվիրակների թվում էին Հայաստանի երեք մարզիկներ:
18 – ամյա Հովհաննես Հովհաննիսյանը հաջող է մասնակցել բազմամարտում, որում ընդգրկված են 6 մրցաձևեր: Այն ընդգրկվել է նաև Օլիմպիական խաղերի ծրագրում:
Հովհաննիսյանը ընթացքից 200 մ վազքում գրավել է 13 -րդ տեղը, ապա առաջինը ճանաչվել 100 շրջան խմբային մրցավազքում , չորրորդը ` 15 կմ սկրեչում, հինգերորդը ` 15 կմ դուրս գալով խմբայինում, 11 –րդը ` 4 կմ հետապնդումով անհատական պայքարում և 10 րդը ` 1 կմ տեղից մեկնարկում : Ընդհանուր արդյունքներով հայ հեծանվորդը գրավել է 9 -րդ տեղը:
Մինչև 23 տարեկան հեծանվորդների մրցավեճում Վարշամ Դարբինյանը 4 կմ անհատական մրցավազքում 38 մասնակիցների պայքարում գրավել է 14 –րդ տեղը, իսկ Էդվարդ Մաթոսյանը` 17 –րդ: Նրանք լրացրել են միջազգային վարպետի նորմա: Բոլոր 3 հայ հեծանվորդների արդյունքները լավագույնն են Հայաստանի մարզիկների մասնակցությամբ Եվրոպայի երիտասարդական առաջնություններում:






