AM
1 Մարտ 2006 - 12:25 AMT

Հայ-վրացական պետական սահմանի սահմանազատման աշխատանքները կարող են վերջանալ մինչ տարվա վերջ

Հայ-վրացական պետական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովի եւ աշխատանքային խմբերի հերթական հանդիպումը կկայանա ապրիլի սկզբում Թբիլիսիում: Համապատասխան համաձայնագիրը կնքնվել էր Թբիլիսիում երկու երկրների ԱԳՆ-ների միջեւ: Կողմերը պատրաստվում են թբիլիսյան հանդիպման ժամանակ լուծել մի շարք խնդիրներ եւ, հնարավորության դեպքում, հայ-վրացական պետական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները ավարտել մինչ տարվա վերջ: Աշխատանքը այդ ուղղությամբ սկսվել է 1995թ., երբ ստեղծվեց համապատասխան հանձնաժողով: