Մոտ մեկ տարի առաջ Լոնդոնում կայացած Օլիմպիական խաղերն ամբողջովին վաճառվել են` Մեծ Բրիտանիայի տնտեսությունը հարստացնելով 15,05 մլրդ դոլարով: Այդ մասին նշված է բրիտանական կառավարության և Լոնդոնի քաղաքապետարանի կողմից ստեղծված փորձագետների խմբի հրապարակած հաշվետվությունում:
« Նախատեսվում է, որ Օլիմպիադայի հետ կապված ծասերը գնալով աճելու են, և մինչև 2020 թվականը եկամուտը կազմելու է 28-40 մլրդ ֆունտ ստերլինգ»,- նշված է փաստաթղթում:
Օլիմպիական և Պարալիմպիական խաղերն անցկացնելու համար մեծ Բրիտանիան ծախսել է 8,9 մլրդ ֆունտ ստերլինգ: Հաշվետվությունում մասնագետները նշել են, որ խաղերը շատ մեծ օգուտ են բերել երկրի տնտեսությանը:






