«Սիբիրի» հարձակվող Միխայիլ Մարկոսովը , որը իր թիմի հաղթանակն ամրապնդել է «Մորդովիայի» հետ (4:2) Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգայի 3-րդ տուրում, չի թաքցրել, որ գոհ է իր մեկնարկից:
«Միայն երազել կարելի էր այսպիսի նորամուտի մասին, աչքի ընկա հենց առաջին խաղում, – Մարկոսովի խոսքերն է մեջբերում sportbox.ru-ն,- Ամեն ինչ սկսվեց մրցակցի դարպասապահից, որը գնդակը տուգանայինում ինձ տվեց: Նախ մշակեցի գնդակը, իսկ հետո ուղարկեցի դարպասը: Կարևորն այն է, որ թիմը հասավ հաղթանակի»:
Հաղթելով «Մորդովիային», «Սիբիրը» վաստակեց 6 միավոր:






