Մի քանի հայ շախմատիստներ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մասնակցում են օփեն- մրցաշարի:
Գրոսմայստերներ Արտաշես Մինասյանը և Սամվել Տեր-Սահակյանը վեց տուրից հետո վաստակել են 4,5-ական միավոր, իսկ Հովհաննես Գաբուզյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Մարտիրոսյանը` 4-ական միավոր:
Աղյուսակը 5,5-ական միավորով գլխավորում են Ալեքսանդր Կոչեևը և միջազգային վարպետ Վլադիսլավ Կովալյովը (Բելառուս):






