AM
19 Հուլիս 2013 - 10:00 AMT

Գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը Փոթիի մրցաշարի առաջատարներից մեկն է

Վրաստանի Փոթի քաղաքում անցկացվող Նանա Ալեքսանդրիայի գավաթում գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը վեց տուրից հետո վաստակել է 5 միավոր և գրոսմայստերներ Լևան Պանցուլայայի և Լուկա Պաիճաձեի (Վրաստան) հետ գլխավորում է աղյուսակը:

Գրոսմայստեր Լևոն Բաբուջյանն ունի 4,5 միավոր:

Իսկ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Իսպանիայի Բարսելոնա քաղաքում անցկացվող օփենում վեց տուրից հետո վաստակել է 4,5 միավոր: Գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանն ունի 4 միավոր:

Աղյուսակը 6 միավորով գլխավորում է գրոսմայստեր Սիմեն Ագդեստեյնը (Նորվեգիա):