AM
20 Հուլիս 2013 - 07:14 AMT

Աշխարհի 178 երկրում այսօր նշում են Շախմատի օրը

Հուլիսի 20-ին Շախմատի միջազգային օրն է (International Chess Day), որը նշում են աշխարհի 178 երկրներում։

Շախմատի միջազգային օրը նշվում է 1966 թվականից :Այս ավանդույթին սկիզբ է դրել ՅՈՒՆԵՍԿՕ-ն: Իսկ Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ FIDE-ն, հիմնադրվել է 1924 թ. հուլիսի 20-ին, Փարիզում:

Այսօր FIDE-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը շնորհավորել է շախմատի բոլոր սիրահարներին: Նա ասել է, որ շախմատը միավորում է սպորտը, գիտությունը և արվեստը: