Ադրբեջանի ԱԳՆ տեղեկատվության վարչության պետ Թաիր Թաղիզադեն հայտարարել է, որ «Ադրբեջանին ներկայացվող նոր անհեթեթ պահանջները հակաարդյունավետ են» Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի կողմից «օկկուպացված» Ադրբեջանի այլ տարածքների հակամարտության կարգավորման ֆոնի վրա: Մեկնաբանելով փետրվարի 28-ին Երեւանում կայացած համահայկական հանրահավաքը, Թաղիզադեն նշել է, որ «այդ կարգի ցույցերը վնասում են խաղաղ գործընթացին ընդհանրապես եւ մասնավորապես Հայաստանի դիրքորոշմանը, քանի որ զրկում են նրան փոխզիջման պատրաստակամությունից, ինչը հանդիսանում է բանակցային գործընթացի անհրաժեշտ պայմանը», հայտնում է Ինտերֆաքսը:






