Հուլիսի 23-27-ը Սանկտ-Պետերբուրգում կայանալու է Նահանգապետ գավաթի խաղարկությունը, որին հանդես է գալու նաև Հայաստանի բռնցքամարտի հավաքականը:
PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն ասաց, որ Պետերբուրգ կուղևորվեն վեց բռնցքամարտիկներ:
«Այս մրցաշարից հետո ես կկողմնորոշվեմ, թե մեր բռնցքամարտիկներից ով կմասնակցի Ղազախստանում կայանալիք աշխարհի առաջնությանը»,- նշեց Աղամալյանը:
Իսկ Սանկտ- Պետերբուրգում ելույթ կունենան Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արարատ Մխիթարյանը (56 կգ), Հովհաննես Բոչկովը (60 կգ), Արա Պուլուզյանը (64 կգ), Արման Հովիկյանը (69 կգ) և Ազատ Դավթյանը (91 կգ):






