Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը Բանսկա Շտյավնիցա քաղաքում անցկացված փառատոնի շրջանակներում կենդանի շախմատի մենամարտում պարտության է մատնել գրոսմայստեր Յան Մարկոսին (Սլովակիա) և հռչակվել է փառատոնի արքա:
Մովսիսյանը Բանսկա Շտյավնիցայում արքա է հռչակվում 5-րդ անգամ:
Մինչ այժմ նա այդ պատվին արժանացել է 2005, 2006, 2007, 2008 թվականներին` պարտության մատնելով համապատասխանաբար գրոսմայստերներ Շտոլին, Նավարային, Հրաչեկին, Մարկոսին:






