AM
22 Հուլիս 2013 - 06:12 AMT

Հայաստանի հրաձգության հավաքականը մասնակցելու է ամառային ԵԱ-ին

Հայաստանի հրաձգության հավաքականը մեկնել է Խորվաթիա՝ մասնակցելու Եվրոպայի ամառային առաջնությանը հրացան և ատրճանակ ձևերից:

Առաջնությունը տեղի կունենա Օսիեկ քաղաքում և կտևի հուլիսի 21-ից մինչև օգոստոսի 3-ը: Հրացան ձևում Հայաստանը կներկայացնեն Հրաչ Բաբայանը և Քրիստիան Լաուերը, իսկ ատրճանակ ձևում՝ Զավեն Իգիթյանն ու Նորայր Առաքելյանը:

Հայ մազիկները մրցմանը կմասնակցեն Հայաստանի հրաձգության հավաքական թիմի ավագ մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և երկրորդ մարզիչ Անդրանիկ Այվազյանի գլխավորությամբ:

Հայաստանի հրաձգության հավաքականը հայրենիք կվերադառնա հուլիսի 30-ին: