Սերգեյ Մովսիսյանը Չեխիայի Պարդուբիցե քաղաքում անցկացված կայծակնային մրցաշարում 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր և նվաճել առաջին մրցանակը:
Մովսիսյանն առաջ է անցել մրցաշարին մասնակցող 95 շախմատիստներից, այդ թվում` 31 գրոսմայստերներից:
Իսկ գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը Վրաստանի Փոթի քաղաքում ավարտված Նանա Ալեքսանդրիայի գավաթում 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և գրավել 4-րդ տեղը:
7,5 միավորով առաջին մրցանակը նվաճել է գրոսմայստեր Լուկա Պաիճաձեն (Վրաստան): Զուգահեռ անցկացված B մրցաշարում Մամիկոն Մարտիրոսյանը նվաճել է երրորդ մրցանակը:






