AM
22 Հուլիս 2013 - 07:01 AMT

Գեղարդ Մուսասին առաջարկել է Վիտոր Բելֆորտին մենամարտել դեկտեմբերի 28-ին

Կիսածանր քաշային կարգում Strikeforce-ի նախկին չեմպիոն Գեղարդ Մուսասին չի հրաժարվում իր առաջարկից և ձգտում է նրան, որպեսզի հանդիպի Վիտոր Բելֆորտի հետ:

«Ես գիտեմ, որ UFC-ն ցանկանում է կազմակերպել մեր մենամարտը: Նրանք առաջարկել էին ինձ այդ հանդիպումն անցկացնել սեպտեմբերին, բայց այդ պահին ես հրաժարվեցի, քանի որ նոր էի ենթարկվել վիրահատության: Մենք Վիտորի հետ պետք է հանդիպենք, քանի որ մենամարտը կորոշի, թե ով է UFC գոտու պաշտոնական հավակնորդը»,- ասել է Մուսասին:

Նա ավելացրել է, որ իրենք պետք է հանդիպեն դեկտեմբերի 28-ին: