AM
22 Հուլիս 2013 - 12:24 AMT

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը պատրաստվում է Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարին

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Ունիվերսիադայի ավարտից հետո ուսումնամարզական հավաք է սկսել Ծաղկաձորում:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը ասել է, որ իրենց հետ միասին մարզվում են նաև Ղրղզստանի, Ուզբեկստանի ու ԱՄՆ հավաքականները:

«Մենք պատրաստվում ենք Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարին, որը տեղի կունենա օգոստոսի 2-4 Վանաձորում: Մրցաշարն այս տարի շատ ուժեղ ըմբիշների կհավաքի, որոնք ոսկե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնություններում և Օլիմպիական խաղերում»,-ասել է մարզիչը:

Բաղդադյանը նշել է, որ մրցաշրից հետո կհրապարակի հավաքականի կազմը, որը սեպտեմբերի 16-22 Բուդապեշտում կմասնակցի աշխարհի առաջնությանը: