AM
22 Հուլիս 2013 - 15:33 AMT

Ա. Մելցև. Հրաչյա Հարությունյանը վատառողջ է և հրաժարվել է ցուցմունք տալ

Նոր Մոսկվայի մերձակայքում հուլիսի 13-ին տեղի ունեցած վթարից հետո ձերբակալված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանը վատառողջ լինելու պատճառով հրաժարվել է ցուցմունք տալ:

Այս մասին PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցում ասաց Հարությունյանի փաստաբանը՝ Ալեքսանդր Մելցևը: Նա նաև տեղեկացրեց, որ ՀՀ օմբուդսմենի ու Հրաչյա Հարությունյաի հանդիպումը, հավանաբար, տեղի կունենա վաղը: Այս պահին Հարությունյանը գտնվում է «Մատրոսկայա տիշինայում»: Թե երբ կլինի հաջորդ հարցաքննությունը, հայտնի չէ.«Նա դեռ պետք է ուշքի գա»,-ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ ողբերգական ավտովթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին` Նոր Մոսկվայի մերձակայքում: Բեռնատարի հայ վարորդը, դուրս գալով երկրորդական ճանապարհից, բախվել է մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ է զոհվել: