AM
23 Հուլիս 2013 - 11:00 AMT

Հայ շախմատիստներն այսօր մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում

Այսօր Բելգրադում կմեկնարկի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը, որտեղ հանդես կգան նաև Հայաստանի ներկայացուցիչները:

Առաջին տուրում Լիլիթ Մկրտչյանը կխաղա Սվետլանա Շուլակովայի (Ռուսաստան) հետ , Մարիա Կուրսովան՝ Տիյանա Բլագոևիչի (Մոնտենեգրո):

Լիլիթ Գալոյանի մրցակիցը կլինի Բարբարա Դիզդարևիչը (Սերբիա), իսկ Աննա Հայրապետյանինը՝ Անտոանետա Ստեֆանովան (Բուլղարիա):

Մրցաշարը կանցնի շվեյցարական համակարգով 11 տուրով: Առաջնությանը մասնակցելու են 169 շախմատիստուհիներ: