Հայաստանի եւ Դանիայի միջեւ կստորագրվի համաձայնագիր` ապօրինի հայ գաղթածներին վերադարձնելու վերաբերյալ: Ինչպես տեղեկացրել է «Արկա» գործակալությանը Հայաստանի կառավարությանը կից Միգրացիայի եւ փախստականների վարչության ղեկավար Գագիկ Եգանյանը, այդ նպատակով նա վաղը մեկնելու է Դանիա: Նա նշել է, որ նման համաձայնագիր արդեն ստորագրվել է Շվեյցարիայի հետ 2002 թվականին: Միեւնույն ժամանակ, Գ. Եգանյանը տեղեկացրել է, որ Շվեյցարիայի կառավարությունը ստանձնել է օրինական գաղթած հայերի ինտեգրումը եւ նրանց գործունեության համար նորմալ պայմանների ապահովումը: