AM
24 Հուլիս 2013 - 11:53 AMT

Վիկտոր Կումիկով. Գևորգ Ղազարյանը շատ արագ լավ մարզավիճակ է ձեռք բերում

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Շախտյորը» (Կարագանդա) երկու խաղերի արդյունքում 2:0 հաշվով հաղթել է ԲԱՏԷ-ին:

Հաղթանակից հետո, որը շատերը սենսացիոն է համարվում, ղազախական թիմի գլխավոր մարզիչ Վիկտոր Կումիկովը նշել է, որ բավականին ծանր էր, սակայն նրանք կարողացան հասնել նպատակին կարգապահության շնորհիվ:

«Շատ ուրախ եմ, անշուշտ, որ այդպիսի բարդ մրցակցի հաղթեցինք: Այն թիմերը, որոնք կարող են մեր հաջորդ մրցակիցները դառնալ, նույնպես լավն են, բայց զիջում են ԲԱՏԷ-ին»,-ասել է Կումիկովը, հայտնում է sports.kz-ն: «Շախտյորում» հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Գևորգ Ղազարյանը: Մարզիչը նշել է, որ Ղազարյանը Հայաստանի հավաքականի հիմնական կազմում է խաղում, ինչն արդեն վկայում է նրա կարգի մասին.

«Մենք պայմանավորվել ենք, որ նա կխաղա առաջին խաղակեսում ու երկրորդի մի մասում: Այդ ֆուտբոլիստը շատ արագ լավ մարզավիճակ է ձեռք բերում և կարծում եմ, որ հաջորդ խաղը կկարողանա ամբողջությամբ անցկացնել»,: