AM
24 Հուլիս 2013 - 12:46 AMT

Պատանեկան ԵԱ-ի հաղթող Լևոն Աղասյանը վերադարձել է Հայաստան

«Զվարթնոց» օդանավակայանում տեղի է ունեցել Իտալական Ռիետե քաղաքում տեղի ունեցած աթլետիկայի Եվրոպայի պատանեկան առաջնությունում հեռացատկի մրցումներում ոսկե մեդալ նվաճած Լևոն Աղասյանի դիմավորման արարողությունը:

«Համոզված եմ, որ Լևոնը չի բավարարվի ձեռք բերածով, և մենք առաջիկայում առիթ կունենանք նշելու նրա ավելի մեծ հաջողությունները: Իսկ մենք ամեն կերպ կաջակցենք նրան նորանոր հաղթանակների հասնելու գործում»,-ասել է սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Նազարեթ Մնացականյանը:

Աղասյանը անկախ Հայաստանի պատմության առաջին աթլետն է, ով նվաճել է ոսկե մեդալ: