Բելգրադում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 2-րդ տուրում հայ շախմատիստուհիներից միայն Մարիա Կուրսովային է հաջողվել հաղթանակի հասնել: Նա սև խաղաքարերով հաղթել է Կատարինա Նեստերովիչին (Սերբիա): Կուրսովան վաստակել է 2 միավոր և 24 շախմատիստուհիների հետ կիսում է 1-24-րդ տեղերը:
Լիլիթ Մկրտչյանը ոչ ոքի է խաղացել Ելենա Սեդինայի (Իտալիա) հետ, Լիլիթ Գալոյանը` Նատալիա Ժուկովայի (Ուկրաինա): Խաղաղ ելք է ունեցել նաև Թամարա Կեզելե (Սերբիա)- Աննա Հայրապետյան հանդիպումը:
Մրցաշարն անցկացվում է շվեյցարական համակարգով 11 տուրով: Առաջնությանը մասնակցում են 169 շախմատիստուհիներ:






