Սոչիի օլիմպիադայի մասնակիցները, որոնց կհաջողվի ոսկե մեդալներ նվաճել Հարավային Ուրալում երկնաքարի ընկնելու տարելիցի օրը, մեդալներ կստանան երկնաքարի պատկերով: Նշենք, որ այդ պարգևները, չեն փոխարինի ՄՕԿ տրամադրած իսկական մեդալներին, այլ լրացում կհանդիսանան:
«Մեր մրցանակը կստանան այն մարզիկները, որոնք կհաղթեն փետրվարի 15-ին: Այժմ մեր նկարիչները էսքիզներն են մշակում»,-ասել է ՌԴ Չելյաբինսկի շրջանի մշակույթի նախարար Ալեքսեյ Բետեխինը, հայտնում է «Ինտերֆաքսը»:






