AM
25 Հուլիս 2013 - 10:23 AMT

«Սպարտակը» մտադիր չէ Օզբիլիսին ձեռք բերել, հայտարարել է ակումբի գլխավոր տնօրենը

«Սպարտակ» ֆուտբոլային ակումբը աշխատանք չի տանում «Կուբանի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսին ձեռք բերելու ուղղությամբ, «Ռ-Սպորտին» հայտարարել է ակումբի գլխավոր տնօրեն Ռոման Ասխաբաձեն:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ հինգշաբթի «Սպարտակը» պայմանագիր կկնքի Օզբիլիսի հետ: «Մենք ասեկոսեներ չենք մեկնաբանում,-ասել է Ասխաբաձեն հեռախոսով:-Վաղը ցանկապատի վրա ինչ-որ բան կգրեն, և մենք դա մեկնաբանելո՞ւ ենք: Որքան ինձ հայտնի է, Օզբիլիսը «Կուբանի» ֆուտբոլիստ է: Ի՞նչ կարող եմ ասել այլ ակումբի խաղացողի մասին: Արդյո՞ք «Սպարտակը» աշխատում է նրան ձեռք բերել: Ոչ մի աշխատանք մենք չենք տանում, կրկնում եմ, Օզբիլիսը «Կուբանի» խաղացող է»:

Այս խաղաշրջանում 23-ամյա հայ կիսապաշտպանը երկու խաղում երկու գնդակ է խփել: