Հուլիսի 26-ին Հայաստանում մուայ թայ ֆեդերացիան երկրորդ տարին անընդմեջ կկազմակերպի սուպերգավաթի խաղարկություն:
Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ֆեդերացիայի նախագահ Արամ Աբրահամյանը, այդ օրը գերծանրքաշային կարգում կկայանա նաև վարկանշային մենամարտ:
«Միմյանց դեմ են մրցելու Հայաստանից Հովհաննես Անտոնյանն ու Վրաստանից Իրակլի Պիպիան: Նրանք երկուսն էլ շատ լավ մարզիկներ են, ու մենք ականատես ենք լինելու գեղեցիկ մենամարտի»,- ասաց Աբրահամյանը:
Ring Poker Battle անվանումն ունեցող մրցաշարում սուպերգավաթի համար կմենամարտեն չորս մարզիկներ, հաղթողները կպայքարեն եզրափակչում:






