AM
25 Հուլիս 2013 - 10:28 AMT

Հայաստանի բայդարկա և կանոե թիավարության առաջնությանը մասնակցել է 70 մարզիկ

Երևանյան լճում կայացել է բայդարկա և կանոե թիավարության Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել են 70 մարզիկներ:

Բացարձակ չեմպիոն է դարձել Վլադիմիր Ալավերդյանը: Կանոե մրցաձևում առավել հաջող է հանդես եկել նույն Հայկ Ստեփանյանը:

Մեկ տեղանոց 1000 մետր կանոեավարների պայքարում հաղթել է Իշխան Նազարյանը, իսկ նույն մրցատարածությունում երկտեղանոց նավակների մրցումներում Հայկ Ստեփանյան ու Սերյոժա Գրիգորյանը:

Առաջնության արդյունքներով կազմվել են տարիքային տարբեր խմբերի հավաքականներ: Պատանիները և ազգային հավաքականները հուլիսին և սեպտեմբերին կմասնակցեն աշխարհի առաջնություններին: