AM
25 Հուլիս 2013 - 11:17 AMT

Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է Ծաղկաձորում հավաք անցկացնող մարզիկիների հետ

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը շարունակում է հանդիպել տարբեր մարզաձևերի հավաքականների հետ:

Նա այցելել է Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք անցկացնող բռնցքամարտի, ծանրամարտի երիտասարդական և ազատ ոճի ընբշամարտի հավաքականներին:

Ըմբիշներն իրենց հավաքն անցկացնում են համատեղ ամերիկացի և կիրգիզ մարզիկների հետ, իսկ ծանրամարտիկների երիտասարդական հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը: Իսկ բռնցքամարտիիկներն աստիճանաբար պատրաստվում են օլիմպիական ուղեգրերի պայքարին մասնակցելու համար:

ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարը հանդիպումների ընթացքում քննարկել է հավաքականների աշխատանքների ընթացքը:

Երևանում ձյուդոյի հավաքականի մարզչական կազմի հետ հանդիպման ժամանակ Ռոստոմյանն իր դժգոհությունն է հայտնել կայացած երեք մրցաշարերում հայ ձյուդոյիստների արդյունքների վերաբերյալ: