AM
25 Հուլիս 2013 - 12:06 AMT

Հայաստանի շախմատի հավաքականը Ծաղկաձորում պատրաստվում է ԵԱ-ին ու ԱԱ-ին

Աշխարհի և Եվրոպայի թիմային առաջնություններին պատրաստվող Հայաստանի շախմատի հավաքականն այս օրերին մարզիչ Արշակ Պետրոսյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում:

Հավաքին մասնակցում են Համաշխարհային շախմատային Օլիմպիադայի հաղթողներ Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը:

Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը մարզվում է անհատական ծրագրով, հաղորդում է armchess.am-ը: