AM
25 Հուլիս 2013 - 13:24 AMT

«Լոկոմոտիվը» ևս հավակնում է ձեռք բերել Արաս Օզբիլիսին

Մոսկվայի «Լոկոմոտիվը» հավակնում է ձեռք բերել «Կուբանի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսին:

Ըստ championat.com-ի, հայ ֆուտբոլիստի տրանսֆերի համար պայքարում ակումբը պատրաստ է մրցակցել Մոսկվայի «Սպարտակի» և Ֆրանսիայի «Մոնակոյի» հետ:

Ավելի վաղ «Կուբանի» տնօրենների խորհրդի անդամ Սուրեն Մկրտչյանը հաստատել է, որ մի շարք ակումբներ հետաքրքրված են ֆուտբոլիստով: Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ Կրասնոդարի ակումբը մտադիր է պահպանել Օզբիլիսին իր կազմում: