AM
25 Հուլիս 2013 - 15:26 AMT

Հ. Հակոբյանն ընդունել է Հ.Մ.Ը.Մ. ներկայացուցիչներին

Հուլիսի 25-ին սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության ներկայացուցիչներին:

Հանդիպման ընքացքում նախարարը հյուրերի հետ քննարկել է Հ.Մ.Ը.Մ. 9-րդ համահայկական մարզախաղերի կազմակերպմանն առնչվող խնդիրները, ինչպես նաև հույս հայտնել, որ պետք է ամեն ինչ անել մեր մարզիկներին և հյուրերին պատշաճ կերպով ընդունելու և մրցակցային հավասար պայմաններ ապահովելու ուղղությամբ:

Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության 9-րդ համահայկական մարզախաղերի հանդիսավոր բացումը կկայանա հուլիսի 27-ին Ազատության հրապարակում: Մարզախաղերին կմասնակցեն 650 մարզիկ 18 երկրից: