Կրասնոդարի մարզի փոխնահանգապետ Իվան Պերոնկոն հերքել է այն ինֆորմացիան, ըստ որի «Կուբանը» Արաս Օզբիլիսի տեղափոխման հարցում արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել «Սպարտակի» հետ
«Այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Առայժմ ոչ ոք մեզ ոչ մի առաջարկություն չի արել»,- ասել է Պերոնկոն:
Նա նաև հերքել է այն շշուկները, թե Օզբիլիսը լքել է թիմը և չի մասնակցի վաղվա «Զենիթի» հետ հանդիպմանը:






