AM
6 Մարտ 2006 - 11:24 AMT

Դեռեւս ոչ ոք չի կարող նշել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի գործարկման հստակ ժամկետը

Մարտի առաջին տասնօրյակում սկսվում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան արտահանման նավթամուղի Թուրքիայի տարածքում գտնվող հերթական հատվածի լիցքավորումը: Ներկայումս լվցում է առաջին եւ երրորդ մղիչ կայանների միջեւ գտնվող հատվածը: Ընդամենը խողովակ է լցվել 5,4 մլն բարել նավթ` անհրաժեշտ 10 միլիոնից: Ինչպես հաղորդել են BP-Azerbaijan նախագծի օպերատոր-ընկերության մամլո ծառայությունում, նավթով է լցվել 1768-կիլոմետրանոց գծի 970-կիլոմետրանոց հատվածը: «Աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի, եւ նախատեսվում է, որ տարվա կեսին ադրբեջանական նավթով առաջին տանկերը դուրս կգա Միջերկրական ծովի Ջեյհան նավահանգստից»,-ասել են BP-ում: Մինչդեռ, ըստ Ադրբեջանի արդյունաբերության եւ էներգետիկայի նախարար Նաթիկ Ալիեւի, գծի շինարարությունը ձգձգվում է, այժմ առաջին տանկերի մեկնումը նախատեսվում է միայն մայիսին-հունիսին: Նա նաեւ նշել է, որ դա, հնարավոր է, ԲԹՋ-ի գործարկման ժամկետների վերջին հետաձգումը չէ, հաղորդում է Day-azs-ը: