AM
26 Հուլիս 2013 - 10:07 AMT

Կարեն Գրիգորյանը Սիտգես-օփենում կես միավոր է զիջում առաջատարներին

Իսպանական Սիտգես քաղաքում շարունակվում է ընթանալ շախմատային օփեն-մրցաշար:

Չորս տուրից հետո գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը վաստակել է 3,5 միավոր: Նա կես միավորով է հետ մնում առաջատարներից` գրոսմայստեր Դանիելե Վոկատուրոյից (Իտալիա) և Լարս Օսկար Հոգեից (Նորվեգիա):

Գրոսմայստերներ Կարեն Մովսիսյանը, Հովիկ Հայրապետյանը, ինչպես նաև Մարկ Բասենցյանն ունեն 3-ական միավոր, տեղեկացնում է armchess.am: