AM
29 Հուլիս 2013 - 10:41 AMT

Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Մարինգա- օփենում գրավել է 2-րդ տեղը

Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Բրազիլիայի Մարինգա քաղաքում ավարտված օփենում 8 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և 233 մասնակիցների մեջ նվաճել երկրորդ մրցանակը:

ՖԻԴԵ-ի վարպետ Արմեն Բրուտյանի արդյունքն է 5,5 միավոր: 7, 5 միավորով առաջին մրցանակը նվաճեց գրոսմայստեր Սանդրո Մարեկոն (Արգենտինա):

Իսկ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում սկսված օփենում երեք տուրից հետո վաստակել է 3 միավոր: Նա մի խումբ այլ մասնակիցների հետ գլխավորում է աղյուսակը, տեղեկացնում է armchess.am: