AM
30 Հուլիս 2013 - 06:39 AMT

Հայազգի հոկեիստ Զեք Բոգոսյանը նոր պայմանագիր է կնքել «Վիննիպեգի» հետ

23-ամյա պաշտպան Զեք Բոգոսյանը նոր պայմանագիր է կնքել հոկեյի ակումբի` «Վիննիպեգի» հետ, գրված է ակումբի թվիթերի պաշտոնական էջում:

Պայմանագիրը կգործի 7 տարով, և հոկեիստը կստանա 36 մլն դոլլար:

Անցած մրցաշրջանում Բոգոսյանն ԱՀԼ անցկացրել է 33 հանդիպում և վաստակել 14 (5+9) միավոր: