Հայ մարզիկներն ավարտել են իրենց ելույթները Խորվաթիաի Օսիեկ քաղաքում ընթացող Եվրոպայի ամառային առաջնությունում (հրացան և ատրճանակ ձևերից):
Փոքր տրամաչափի հրացան 50 մ տղամարդկանց վարժության նախնական փուլում Հայաստանը ներկայացնող Քրիստիան Լաուերը 614,3 միավորով զբաղեցրել է 44-րդ հորիզոնականը և դուրս մնացել հետագա պայքարից: Նույն վարժության երիտասարդների պայքարում Հրաչ Բաբայանը 605,5 միավորով զբաղեցրել է 58-րդ տեղը:
Փոքր տրամաչափի հրացան 3 դիրքից տղամարդկանց վարժությանը մասնակցում էր 64 մարզիկ, և Լաուերը 1143 միավորով ավարտել է ելույթը 54-րդ հորիզոնականում: Նույն վարժության երիտասարդների պայքարին մասնակցում էր 50 մարզիկ, և Բաբայանը 35-րդն է եղել:
Փոքր տրամաչափի ազատ ոճի ատրճանակ 50 մ տղամարդկանց վարժությունում Նորայր Առաքելյանը զբաղեցրել է 30-րդ, իսկ Զավեն Իգիթյանը երիտասարդների պայքարում` 23-րդ հորիզոնականը:






