AM
31 Հուլիս 2013 - 08:14 AMT

Կարեն Գրիգորյանը Սիտգեսի օփենում շարունակում է վստահ ելույթ ունենալ

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Իսպանիայի Սիտգես քաղաքում անցկացվող օփենում վերջին տուրից առաջ ութ հնարավորից վաստակել է 7 միավոր և միանձնյա գլխավորում է աղյուսակը:

Կարեն Մովսիսյանն ունի 5,5, Հովիկ Հայրապետյանը` 5 միավոր:

Իսկ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում անցկացվող օփենում հինգ տուրից հետո վաստակել է 4,5 միավոր: Նա կես քայլով է հետ մնում առաջատարից` գրոսմայստեր Իվան Չեպարինովից (Բուլղարիա):