Թուրքիան եւ Ադրբեջանը ի վիճակի են սեփական ուժերով կազմակերպել Բաքու-Տթիլիսի-Ջեյհան նավթամուղի պաշտպանությանը, գտնում է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Թուրան Մորալին: Նրա խոսքերով, տվյալ պահին միջկառավարական մակարդակով չի քննարկվում ռազմականացված կազմավորումների ստեղծման հարցը, որոնք կիրականացնեն նավթատարի պաշտպանությունը, եւ դրա անհրաժեշտությունը չկա: «Համատեղ ուժերի ստեղծումը, գործողությունների համակարգումը եւ տեղակայումը առավել աշխատատար գործընթաց է, որը շատ ժամանակ կխլի: Մենք կարող ենք աջակցել այն երկրին, որն ի վիճակի չէ պաշտպանել նավթամուղի իր հատվածը»,-նշել է նա: Ըստ Թ.Մորալիի, Վրաստանի կառավարությունը դիմել է նավթային ընկերություններին նավթամուղի պաշտպանությանը աջակցելու խնդրանքով: Ինչ վերաբերում է նրան, որ թուրքական հատվածը կարող է հարձակման ենթարկվել քրդական զինված կազմավորումների եւ այլ ահաբեկչական խմբավորումների կողմից, ապա դեսպանը նշել է, որ այդ ուղղությամբ ոչ մի խնդիր չկա, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը:






